45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ
45 տրոլեյբուսները, որոնք վարչապետի հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին, կարևորեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը. «Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է: Բայց որ այդ նախագիծն իրականացվելու է, երկու կարծիք չկա: Մենք բոլորս ուզում ենք, որ ժամկետները կարճ լինեն»: Ըստ Փաշինյանի՝ ռազմավարական նպատակն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը ևս կփոխվի, իսկ արդյունավետությունը կմեծանա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում