Երևանի քաղաքապետարանը տոնական լուսավորության համար բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ: Ըստ այդմ, ամանորյա միջոցառումներին ընդառաջ` Երևանի վարչական շրջանների կենտրոնական փողոցների 1200 ծառաբներ ձևավորվել են 12 հազար հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով: Իսկ 7 պուրակում տեղադրվել են մետաղական շարժական կոնստրուկցիաներ, կամարներ և ձևավորվել 10 հազար գմ լուսադիոդային լամպերով:
Այս ամենի համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ կամ մոտ 51 հազար դոլար: Ամանորյա ճոխությունները կարելի էր ընդունել, եթե լուրջ կասկածներ չլինեին առ այն, որ ծախսված գումարի մի մասն իրականում ատկատի ճանապարհով հայտնվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաններում: Ի վերջո, իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն փողի նկատմամբ և փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից գրպանել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին գնել է նաև մեկ հատ սառնարան` 420 հազար դրամ արժեքով: Թե ում համար է նախատեսված սառնարանը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...