Ծեծի է ենթարկել 35-ամյա կնոջը, բռնաբարել, վրաերթի ենթարկել, թալանել եւ հայհոյելով ու կրակելով հեռացել
Բրիտանացի գիտնականները վերջապես պարզել են, թե ինչու է մարդկանց մի մեծ խմբի հետաքրքրում բացառապես այն լուրերը, որը պատմում է արյունալի վրաերթների կամ բռնաբարությունների, ինչպես նաեւ թալանի, փողոցային կրակոցների կամ քաղաքական գործիչների միջեւ եղած հայհոյանքների մասին:
Գիտնականները պնդում են, որ մարդկանց ամեն ինչ, ինչ վերաբերում է սեքսին դուր է գալիս եւ ձգում, իսկ երբ խոսք է գնում թալանի, ավտովթարների, կրակոցների մասին, ապա այստեղ արդեն խոսում է մարդկանց ամենաստորին հատկությունները:
Պարզվում է կան մարդիկ, որոնք հաճույք են ստանում, որ այլոք եւ ոչ իրենք թալանվում են, ավտովթարի ենթարկվում կամ դառնում զինված հարձակման զոհ:
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա որոշակի խավի հետաքրքիր է ոչ թե նրանց գործունեությունը, այլ նրանց շուրջ տեղի ունեցող ինտրիգներն ու սկանդալները:
Այնպես որ, եթե լրատվամիջոցները ցանկանում են շատ դիտումներ ունենան, ապա պետք է այսպիսի նյութ գտնեն. «Հայտնի դերասանուհին ցուցադրում էր իր շքեղ մարմինը, երբ թանկարժեք ավտոմեքենայով հայտնվեց պատգամավոր այնինչը եւ իջնելով ծեծի ենթարկեց դերասանուհուն, բռնաբարեց, ապա ավտոմեքենայի ղեկի մոտ հայտնվելով՝ վրաերթի ենթարկեց նրան, որից հետո կրկին իջավ շքեղ ավտոմեքենայից եւ թալանեց խեղճ կնոջը, ապա սկսեց օդ կրակել եւ հայհոյելով նստեց ավտոմեքենան ու հեռացավ: Ոմանք նկատել են, որ ավտոմեքենայում է եղել պատգամավորի սիրուհին»:
Top-News.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...