Մեղավորներ փնտրելը ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին
Մարտի 27-ին Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի սելավատարի պատնեշի փլուզումից հետո քաղաքում հեղեղումներ էին։ Իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ տուժել է այդ հեղեղումից։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Կապանում՝ հեղեղումներից հետո։ Զրուցել ենք Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, ինչ իրավիճակ է հիմա Կապանում՝ մարտի 27-ին տեղի ունեցած հեղեղումներից հետո։
- Նշեմ, որ Կապանի միայն մեկ՝ Գրիգոր Արզումանյան թաղամասում էր հեղեղում, փլուզվել սելավատարի պատնեշը։ Մինչ այդ, մարզպետի հանձնարարությամբ, բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, համայնքի ղեկավարներն ու վարչական ղեկավարներն տեղեկացվել էին վտանգի մասին։ Կարծում եմ, ի պատիվ Սյունիքի բնակչության, մենք պատրաստ էինք։ Ցավոք ունեցանք նաև վնասներ, ունենք իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ, ովքեր ինչ-որ չափով տուժել են։ Այս պահին Սյունիքի մարզպետի աշխատակազմը իրականացվում է վնասի գնահատաման աշխատանքները
- Պարոն Հարությունյան, իսկ ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար թե պարզապես բնության հերթական տարերք էր։
- Ըստ էության, աննախադեպ տեղումներ էին, նաև տարվա այս եղանակին ձնհալ է։ Մեղավորներ փնտրել, կարծում եմ, ճիշտ չէ։ Ավելի ճիշտ է ասել՝ ինչ է արվել։ Արվել է կանխարգելիչ մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքում ունեցանք հեղեղատարի փլուզում, չունեցանք որևէ գետի ափերից դուրս գալու կամ մեծածավալ հեղեղման դեպքեր։ Սյունիքի մարզպետի 4 տարվա գործունեության արդյունքում մարզպետի աշխատակազմը մեկ կարևոր խնդիր է լուծել՝ բարձրացվել է Սյունիքի դիմադրողականությունը, որը մենք տեսանք մարտի 27-ին, թե ինչպես կարողացան շահագրգիռ բոլոր կառույցները տեղում աշխատել, մարզպետը առաջին իսկ րոպեից դեպքի վայրում է եղել, նրան միացան նաև մարզպետի աշխատակազմի այլ աշխատակիցներ։
- Եվ խոսենք գետերի հուների մաքրման մասին։ Կառավարությունը համայնքներին միջոցներ է տրամադրում այդ աշխատանքների համար։
- Գետերի հուների մաքրումը կառավարության առաջնահերթ ծրագրերի մեջ է մտնում։ Դա միայն էսթետիկ տեսք չէ որ տալիս է մարզին կամ համայնքներին, այլ նման իրավիճակներում համոզվեցինք որ կարևոր դեր ունի՝ դա անվտանգային հարցեր է լուծում։ Մեր աշխատանքը բավարար եմ գնահատում, չասեմ գերազանց, որովհետև սելավատարի պատնեշի դեպք ենք ունեցել։ Ի դեպ նշեմ, որ ճանապարհների քարաթափման դեպքեր ենք ունեցել, որոնք ճանշին ընկերությունների հետ աշխատանքի արդյունքում ճանապարհները մաքրվել են, այս պահին էլ շարունակվում են բարեկարգման աշխատանքը։
armradio.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը