Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է արագացնել մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները։
«Փոսալցման աշխատանքների տեմպը ոնց որ սկսել է ընկնել։ Փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ՝ մի քիչ, կամաց-կամաց հարմարվեցինք նորմալ ռեժիմի։ Այդպես չի լինի»,- ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է. «Ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր։ Ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր այս պրոցեսում գալիս են, հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն։ Փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևանում»,- ասել է նա և հույս հայտնել, որ այսօրվանից բոլոր վարչական շրջաններում այդ աշխատանքները մեծ ծավալներով կընթանան։
«Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր»,- նշել է նա։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը