Նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան պետք է ունենալ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ ինքը հանձնարարել է ոչ թե նոր աղբավայրի, այլ աղբի վերամշակման գործարան կառուցել։ Նա նշել է, որ եթե նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դրանք պետք է դադարեցվեն։
«Մենք նոր աղբավայր չենք կառուցում, պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը և ունենանք աղբի վերամշակման գործարան։ Ես առաջին օրվանից պարզ հայերենով ասել եմ՝ զուգահեռ պրոցեսներ ենք անում, որ հասկանանք՝ որով ենք արագ հասնում կետին։ Եթե մի կետում այդ պրոցեսները միավորել կարող ենք, ուրախ եմ, բայց նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան։ Սա է մեր առջև դրված խնդիրը։ Որևէ այլ կոմպրոմիսային պրոցես չենք անում։ Հենց եղած աղբավայրը կառավարելի տեսքի ենք բերել, մի քիչ ավելի առանց շատ խորքային պրոցեսների եղած աղբավայրում կարող ենք այն կառավարելի պահել և բարելավումներ անել։ Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել»,- ասել է նա՝ շեշտելով, որ վերջնական նպատակը աղբի վերամշակման գործարան ունենալն է. «Ուզում եմ ֆիքսենք, որ մեր վերջնանպատակը նոր աղբավայր կառուցելը չի, նոր աղբավայր եթե կոչում ենք նաև այն հատվածը, որտեղ նաև գտնվում է մեր աղբի մշակման նոր գործարանը, խնդրեմ։ Բայց հանկարծ չստացվի, որ նոր աղբավայր ենք կառուցում ու այդտեղ պետք է կանգնենք»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը