Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը պլանավորում է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայր կատարած այցի ընթացքում։ «Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրել է, որ 2 մարզում արդեն իսկ ամբողջությամբ տրանսպորտային ցանցը ներդրվել է. խոսքը Կոտայքի և Արագածոտնի մարզի մասին է։ «Ցանցն ամբողջությամբ ներդրվել է նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Այս պահին ընթացքի մեջ է Արարատի մարզի ցանցի ներդրումը, մինչև ամառ ավարտին կհասցնենք։ Ընթացքի մեջ է նաև Գեղարքունիքի մարզում տրանսպորտային ցանցի ներդրման աշխատանքները, դա էլ մայիս-հունիսին կավարտենք»,- մանրամասնել է նախարարը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը