Բացահայտվել է Թուփաքի ատրճանակի անհետացման առեղծվածը
Լոս Անջելեսի ոստիկանությունը բացահայտել է անհայտ կորած ատրճանակի ճակատագիրը, որից ենթադրաբար կրակել են ռեփեր Թուփաք Շաքուրին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով TMZ պորտալը։
Սպանության գործիքի շուրջ ծավալվել են բազում դավադրության տեսություններ, երբ 2006 թ. այն անհետացավ ապացույցների ցուցակից: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 40 տրամաչափի «Գլոկ»-ը սկզբում հայտնվել էր ոստիկանության ձեռքում, իսկ վերլուծությունից հետո, որով հաստատվել էր, որ 10 տարի առաջ այդ նույն զենքով ռեփերի էին սպանել, այն հայտնվել էր ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկների դաշնային բյուրոյի գործակալների ձեռքում:
Գործակալները ենթադրել են, որ ատրճանակը օգտագործվել է Լաս Վեգասում մեկ այլ հանցագործության կատարման համար: Զենքերը հանձնվել էին տեղի ոստիկանության աշխատակիցներին, որոնք քննության արդյունքում պարզել են, որ Շաքուրին «Գլոկ»-ից չեն կրակել: Ատրճանակը 2013 թվականին ոչնչացրել են իրավապահ մարմինները:
Թուփաք Շակուրը համարվում է բոլոր ժամանակների ամենազդեցիկ ռեփերը։ Նա սպանվել է 1996 թվականին ԱՄՆ-ի արեւմտյան եւ արեւելյան ափերի ռեփերների «պատերազմի» ժամանակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում