Մեկ օրում բացահայտվել է 132 հանցագործություն. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը: Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ խարդախության,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
6 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու։
Բացահայտվել են կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, հետամտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ