ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը
Մեկնարկում ենք նոր ձևաչափով աշխատանք միջազգային համագործակցության ոլորտում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված է միջազգային համագործակցության ոլորտում մեր աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպմանը։
Նիստին քննարկել ենք միջազգային համագործակցության շրջանակում առկա` մեր ռազմավարական ծրագրերից բխող կարիքներն ու մարտահրավերները, ներկայացրել դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։
Անդրադարձ ենք կատարել նաև Եվրասիական տնտեսական միություն, Անկախ պետությունների համագործակցություն և Համաշխարհային մաքսային կազմակերպություն հարթակներում ընթացող օրակարգային հարցերին և բարեփոխումներին՝ գնահատելով դրանց հնարավոր ազդեցությունը ՀՀ մաքսային և հարկային վարչարարության վրա։
Քննարկել ենք նաև ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ կարևորել եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը։ Մեր նպատակն է ապահովել միջազգային համագործակցության առավել համակարգված կառավարում, սերտ փոխգործակցություն ստորաբաժանումների միջև և արդյունավետ առաջխաղացում մեր ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին»,- նշված է գրառման մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ