Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզում
Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում, ինչի արդյունքում արձագանք կտրվի տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն՝ մեկտեղ ընդգծելով, որ առաջիկայում նաև հանդիպումներ են նշանակված թե՛ ծնողների, թե՛ մանկապարտեզի անձնակազմի հետ։
«Եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականություններում թերացել կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա՝ լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,– նշեց Մարգարիտ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները աշխատանքից դուրս են գալիս։
190 ծնող ստորագրել է դիմում–բողոքի տակ։ Ծնողները պատասխանատու կառույցներից պահանջել են խնդիրը լուծել, հակառակ դեպքում իրենց երեխաներին կտանեն մանկապարտեզից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ