ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները
Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ցավոք, կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք վերանայել, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, դեռևս ծառայո՞ւմ է այդ նպատակին։ Թե հիմա այն դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան պաշտպանում է Եվրոպան, բայց երբ մեզ է անհրաժեշտ մեր դաշնակիցների օգնությունը, նրանք մերժում են մեզ բազա տրամադրել կամ իրենց օդային տարածքով թռիչքներ իրականացնել»,- ասել է Ռուբիոն Fox News-ի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսպանիան հրաժարվել է ամերիկյան կործանիչներին տրամադրել իր օդային տարածքը, իսկ Իտալիան՝ Սիցիլիայի ռազմաբազան:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ