Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրյալ Դավիթ Մինասյանը կալանավորվել է երկու ամսով։ Դատական նիստի ավարտից հետո Դավիթ Մինասյանի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանք տվեց 2 ամիս ժամկետով»,- ասաց փաստաբանը։ Նշենք, որ մարտի 31-ին քննչական կոմիտեն որոշել էր գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չբացակայելու արգելքը, նա ազատ էր արձակվել։
Նույն գործող անցնող Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում ձեռքով հարվածել Նիկոլ Փաշինյանին։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Միքայել Մինասյանը մեղադրվում է նշված արարքներին աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանը՝ դրանք կազմակերպելու մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ