Ինդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործով
Ինդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ UNIFIL-ի կազմում իր երեք խաղաղապահների մահվան գործով։ Նրանք զոհվել էին Լիբանանի հարավում՝ Իսրայելի հարվածներից հետո։ Այս մասին հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ումար Հադին՝ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։
Հադին հայտարարել է, որ իրենց բավարար չեն Իսրայելի արդարացումները և իրենք պահանջում են ՄԱԿ-ից ուղիղ հետաքննություն սկսել կատարվածի առնչությամբ։ Ինդոնեզիան այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունները լուրջ վտանգի են ենթարկում Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահներին։ Ինդոնեզացի խաղաղապահները զոհվել են երկու առանձին միջադեպերի ժամանակ հարավային Լիբանանում։ Ինդոնեզիան ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցում է ավելի քան 2700 հոգանոց անձնակազմով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ