Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը: Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
12 դեպք՝ խարդախության.
11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման.
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության.
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի.
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, դատական ակտը չկատարելու:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնասպանության հասցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 1 մարդ զոհվել է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ