Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ավելի քան 45 000 փոքր հողամասի սեփականատերեր տուն կառուցելու հնարավորություն են ստանում։ «400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։
Քաղաքաշինության կոմիտեն փոփոխություն է կատարել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։
Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։
Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան ՀՀ տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45 000 փոքր հողակտորների սեփականատերերը։ 45 000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ։
Հողամասերի նվազագույն մակերեսի սահմանափակման վերացումից կօգտվեն նաև Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները, ովքեր հարցը բարձրաձայնել էին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում նրանք կարող են ձեռք բերել բնակելի կառուցապատման նշանակության մինչև 400 քմ հողամաս և կառուցել անհատական բնակելի տուն:
Սահմանափակման վերացումը հնարավորություն կտա առավել ճկուն իրականացնել բնակելի կառուցապատման ծրագրեր, խթանել գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակեցումը, ինչպես նաև ապահովել մասնավոր ներդրումների ներգրավման առավել բարենպաստ պայմաններ»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ