Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Նալբանդյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Տավուշի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ծառայություն իրականացնելիս Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 54-ամյա վարորդը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ 54-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում