Վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց՝ օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը, քանի որ այն այլևս արդյունավետ չի ապահովում անձանց փաստացի ծանուցումը, միաժամանակ, առաջացնում է զգալի ծախսեր:
«Մասնավորապես` նախագծով ծանուցումները և այլ փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը առաջարկում ենք հանել և այն փոխարինել Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակմամբ»,- տեղեկացրեց Գալյանը:
Առաջարկվող կարգավորումների արդյունքում հնարավոր կլինի ապահովել, օրինակ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներից բխող տեղեկությունների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող հայտարարությունների հրապարակումները Azdarar.am պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակմամբ:
«Միաժամանակ, բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային և նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները կիրականացվեն համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու ձևաչափով»,- հայտնեց նախարարը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծի ընդունմանը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում