United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով
ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին հայտարարել է, որ ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով՝ Իրանի շուրջ ռազմական լարվածության և ավիացիոն վառելիքի թանկացման ֆոնին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Քիրբին նշել է, որ եթե վառելիքի բարձր գները պահպանվեն երկարաժամկետ կտրվածքով, ապա դա անմիջական ազդեցություն կունենա տոմսերի արժեքի վրա։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունն արդեն կրճատել է իր թողունակությունը շուրջ 5 տոկոսով այն երթուղիներում, որոնք չեն ծածկում աճող ծախսերը։ Քիրբին նաև զգուշացրել է, որ տոմսերի թանկացման դեպքում հնարավոր է պահանջարկի որոշակի նվազում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայում ուղևորափոխադրումների պահանջարկը շարունակում է մնալ բարձր։
United Airlines-ի ղեկավարի գնահատմամբ՝ ավիացիոն շուկայի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի վառելիքի գների դինամիկայից, որի վրա ազդում է, այդ թվում՝ Իրանի շուրջ իրավիճակը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում