Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ
Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ Կանայք) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավային:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության և դրա ընդլայնման հեռանկարների շուրջ:
Անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17): Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի անցկացման հարցում Հայաստանի կողմից որդեգրված տեսլականը` ուղղված դրա ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կազմակերպանը: Ընդգծվել է կենսաբազմազանությանն առնչվող հարցերում կանանց առաջնորդության ապահովման և գենդերային հավասարության խթանմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:
Քննարկվել են նաև ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում