Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։
Տղամարդը Կապանում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կշռող մեթամֆետամինով երեք փաթեթ, մեկ կիլոգրամից ավելի՝ հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 դեղահաբ։
41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում