«Տարոն Ավիա»-ն հեռանում է Գյումրիի Շիրակ օդանավակայանից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլեւս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղեւորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ 10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով եւ Գյումրի-Սամարա ուղղություններով:
«Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարեւոր եւ հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին: Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում եւ վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու:
Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ Գյումրի Դոնի-Ռոստով եւ հետադարձ ուղղությամբ: Այս անգամ եւս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել:
Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում:
Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ եւ հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել: Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել եւ խոսել իրենց հետագա աշխատանքի եւ առկա խնդիրների մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...