Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված «Արևային զանգակներ և ընկերներ» դասական համերգին։ Համերգի ընթացքում «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության սաները ներկայացրել են երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։ Տեղի են ունեցել նաև «Արևային աչքեր» և «Հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսները, ինչպես նաև «Մի հրաժարվիր քո Արևից» և «Տարբեր լինելը թերություն չէ» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես, «Արև-երեխաներ» ՀԿ հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նվիրումով իրականացվող այս առաքելությունը մարդկանց կյանքեր է փոխում ու կարևոր ներդրում ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։
«Աշխարհն այսօր շատ աղմկոտ է, և դա երբեմն հանգեցնում է նրան, որ իրական արժեքները երբեմն աննկատ են մնում: Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում: Պետք է նկատի ունենանք, որ ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում։ Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։ Թող այս խորհրդանշական օրը դառնա ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն», - նշել է Պաշտպանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում