«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն
2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ արդյոք «Ախուրիկ» անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանեց․ «2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ անցակետում ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Անցման կետում՝ ոչ»։
Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում