ՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը
Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում գնահատվե՞լ են Հայաստանի անվտանգության ռիսկերը, նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը իրականացվում է պետական տարբեր կառույցների համատեղ աշխատանքի շրջանակում։ «Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նաև անդրադարձավ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, որ Իրանում պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով։ «Այդ գործողությունները ուղղված են եղել հանրությանը համապատասխան ուղերձ փոխանցելուն։ Քարոզարշավը նպատակ ուներ ցույց տալ հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»,- նշեց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ուղերձ էր փոխանցում իշխանությունը, երբ Իրանում պատերազմի մեկնարկի օրը ներկուսակցական քարոզարշավ էր իրականացնում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում