Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով
Շինարարների 23 հասցեի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելու նպատակով՝ գործադիրն այսօր կառավարության հերթական նիստում ընդունել է որոշում: «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման նպատակով համաձայնություն է տրվել 0.020193 հեկտար մակերեսով, 913531.32 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:
Կարևորելով Շինարարների փողոցի N 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված 3-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի բնակիչների վերաբնակեցման հիմնախնդիրը և բնակիչներին՝ նոր կառուցվող շենքից բնակարանների տրամադրումը՝ հաշվի առնելով ծրագրի իրականացման շուրջ տեղի ունեցած քննարկումները և բարձրացված հարցերը՝ որոշմամբ առաջարկվում է բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով ընկերությանը օտարել նաև Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերը:
Ինչպես նաև ծրագրի առջև դրված խնդիրների անշեղ իրականցման համար նախատեսել, որ բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում