Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինի
Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն տրամադրել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իրանը դիմել է Հայաստանին հումանիտար օգնության համար և կա՞ արդյոք նման նախաձեռնություն հայկական կողմից, վարչապետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նման հարցով դիմելու կարիք չունի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք ինքներս, եթե տեսնենք, որ կա հումանիտար բնույթի որևէ կարիք, որին կարող ենք աջակցել, անպայման կանենք այդ քայլը»,- ընդգծել է Փաշինյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում