ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. Փաշինյան
ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահի զեկույցի շրջանակում տեղեկացել է, որ Հայաստանում տարաբնակեցման ծրագիր հաստատելու պրոցես է եղել, որին կցված փաստաթղթերում Հայաստանի արևելքի հատվածներում սահմանը գծված է այնպես, ինչպես արձանագրվել է խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, իսկ գծված սահմանից արևելք «մեծ տառերով գրված է Ադրբեջան», և որ դա ՀՀ կառավարության պաշտոնական փաստաթուղթ է:
«Մեր խնդիրն ի՞նչ է. որ ՀՀ ժողովրդից և Ղարաբաղի ժողովրդից թաքցվել է իրողությունը: Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը: Ինչո՞ւ է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը, հիմա էլ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված են: Ինչո՞ւ աղմուկ-աղաղակ չկա այդ փաստաթղթերի մասին:
Չկա, քանի որ ամեն ինչ հրապարակված է, և ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ, բայց այդ ճշմարտությունն ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունն ընդամենը եղել է հետևյալը՝ ՀՀ անկախ պետության լինելը թույլ չտալը: Այդ պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը, հիմա էլ իրենց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է»,- ասաց նա:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում