Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնի
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնու երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվեն Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDС) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։
Նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական ակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում։
Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել էր CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու այս համագործակցությունը։ Ռոբերտ Ֆլոյդը դրական էր գնահատել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ ընդգծելով Գառնու սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալների կարևորությունը, ինչը թույլ է տալիս կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
Նման մասշտաբի աշխատաժողով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Օրակարգին կարող եք ծանոթանալ հղումով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում