ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալու
ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալու: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց լրագրողը՝ հղում անելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասված հայտարարությանը:
Նախարարը պարզաբանեց՝ խոսքն օրենքով սահմանվող վարձատրության միջոցների մասին է, այս դեպքում՝ հավելման: «Ինչո՞ւ չենք փոփոխում դրույքաչափը, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի, և դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են:
Այսինքն՝ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում: Մինչև այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչքանով են ավելանալու դատավորների հավելավճարները, նախարարը չմանրամասնեց, միայն նշեց, որ դա կախված է դատավորի ստաժից:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում