Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ հիմք ընդունելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 16-ին ստացված թիվ 01/1422-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը՝ «Տոնուս-լես» ՍՊ, «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲ, «Նատալի ֆարմ» ՍՊ, «Էսկուլապ-իմպորտ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մարտի 17-ին տրվել է «Ֆերետաբ քոմպ (երկաթի ֆումարատ, ֆոլաթթու), դեղապատիճներ կոշտ, 152,1մգ + 0,5մգ (100/10 x 10/) բլիստերում» դեղի F02490 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2026 թ), G08684 (պիտանելիության ժամկետ՝ 30.06.2026թ․), G08683 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2026 թ․), G08033 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027թ․), H10279 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027 թ․), H01931 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027թ․), F02491 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027 թ․) սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Գրանցման հավաստագրի իրավատեր՝ «Ացինո ֆարմա ԱԳ» ընկերության տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ դեղի թվարկված սերիաների նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտնաբերված երկաթի քանակական պարունակության՝ սպեցիֆիկացիայի սահմաններին չհամապատասխանող արդյունքի պատճառով, ենթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում