Ոստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվել է և հաստատվել։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
«Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շե...