«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի ենթակայանների կառավարման թվայնացման արդյունքում տարեկան կխնայվի 100 միլիոն դրամ գումար
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը ներկայացրել է էլեկտրատրանսպորտի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Սարգիս Բեջանյանը նշել է, որ Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը իրականացվում է 23 ենթակայաններով։
«2025 թվականի ընթացքում ստեղծվեց ենթակայանների մշտադիտարկման և կառավարման նոր թվային համակարգ, որն ապահովում է տրոլեյբուսների կոնտակտային ցանցը սնող ենթակայանների աշխատանքի ամբողջական վերահսկումն ու օպերատիվ կառավարումը միայն մեկ կենտրոնացված հեռաղեկավարման համակարգից։
Նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամետրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց մուտք գործելու դեպքերում։ 2.5 տարի առաջ սկսված այս ծրագիրը հաջողությամբ իրականացավ, որի արդյունքում աշխատանքների օպտիմալացման շնորհիվ տարեկան կտնտեսվի 100 միլիոն դրամի չափով գումար»,- նշել է Բեջանյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...