Վերահսկիչ պալատն առաջիկայում 3 մեքենա կգնի՝ 33,5 մլն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պահուստային ֆոնդի հաշվին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հազար դրամ:
Ըստ ՎՊ-ի պատճառաբանության՝ պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին եւ բավականին հին են ու մաշված: Այդ ավտոմեքենաներով ՎՊ-ի կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են՝ խոչընդոտելով բնականոն աշխատանքները:
Իսկ այդ մեքենաների՝ հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները, կառավարությունն այն էժան գնով վաճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...