ՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանը
Ռուսաստանի հատուկ ծառայությունները փորձում են միջամտել մեր երկրում հունիսին կայանալիք համապետական ընտրությանը: Ճնշման գործիքներ են կիրառում հայազգի գործարարների նկատմամբ, ստիպում, որ նրանք հավաքագրեն տասնյակ հազարավոր ընտրողների, իրենց միջոցներով Հայաստան տեղափոխեն ու հարկադրեն իրենց պահանջած քաղաքական ուժի օգտին քվեարկել, պնդում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը։
Հայտնի է դարձել, որ կոնկրետ շրջանակներ մայիսի վերջին ու հունիսի առաջին օրերի համար արդեն իսկ հարյուրավոր ավտոբուսներ են ամրագրել: Փաստեր ունի նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Իրավապահները խոստանում են զգոն լինել, բացահայտել ու պատժել քրեորեն հետապնդելի ցանկացած արարք:
Պետեկամուտների կոմիտեն էլ ուժեղացնում է կանխիկ դրամի շրջանառության նկատմամբ սահմանային հսկողությունը:
Քաղաքագետները նշում են, որ օտար պետությունում կոպիտ միջամտության նման մեխանիզմը նոր չէ, բայց մեր երկրում առաջին անգամ են փորձում կիրառել, քանի որ համոզվել են՝ Հայաստանում այսօր հնարավոր չէ ընտրողներին կաշառել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շե...