Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Խուզարկության արդյունքում քաղաքացու մոտից հայտնաբերվել է փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ փաթեթում առկա է հերոին տեսակի թմրամիջոց։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նաև վերոնշյալ քաղաքացու մեքենայում գտնվող երկու այլ անձինք՝ տվյալ մեքենայում թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շե...