ԱՄՆ ռազմածովային ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ կուղեկցեն նավերը
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցով նավթի լցանավերն ուղեկցել, հենց որ նման հնարավորություն լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ հենց դա ռազմական առումով հնարավոր դառնա, ԱՄՆ ռազմածովային ուժերը, հնարավոր է, միջազգային կոալիցիայի հետ համատեղ, կուղեկցեն նավերը», - ասել է Բեսենթը։
Նա նշել է, որ դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն հաստատի Իրանի օդային տարածքի նկատմամբ։ «Իրականում այժմ անցնում են լցանավերը, իրանական լցանավերը, կարծում եմ՝ մի քանի լցանավ անցել է չինական դրոշի ներքո։ Այսպիսով, մենք գիտենք, որ նրանք չեն ականապատել նեղուցը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Հարցազրույցում Բեսենթը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ներկա դրությամբ Միացյալ Նահանգների համար արժեցել է մոտավորապես 11 միլիարդ դոլար։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...