Հայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026 թվականի մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել է 5 տարվա ժամկետով հավատարմագրում, ըստ որի՝ կենտրոնի մշակութաբանական փորձաքննությունների բաժինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669 որոշմամբ սահմանված չափորոշիչներին և հավատարմագրված է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար։
Ստացված հավատարմագրումը կարևոր ձեռքբերում է կենտրոնի համար՝ ստեղծելով առավել լայն հնարավորություններ մասնագիտական գործունեության զարգացման, մշակութային արժեքների փորձաքննության արդյունավետ կազմակերպման և ոլորտում կենտրոնի նկատմամբ վստահության ամրապնդման համար։
Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը ձևավորվել է ընդամենը երեք տարի առաջ, այն արդեն հաստատել է իր բարձր մասնագիտական կարողությունները։ Կատարված փորձաքննությունները գնահատվել են արժանահավատ ոլորտի մասնագետների և գործընկեր կառույցների կողմից՝ փաստելով ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։ Այս նոր ձեռքբերումը կենտրոնին հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակն ու ամրապնդել վստահությունը ոլորտում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...