Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթով 18 ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։ Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։
«Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, և ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է տոմսերի ամրագրման գործընթացին: Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, ում օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։ ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին»,-նշված է գրառման մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը