Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ Վարչապետն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ Թե երբ այն կստորագրվի, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ հիմա ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ «Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելն անհնար դարձնելու մասին։
Այս առումով կարևոր են նաև ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում, որ էլ կան ուժեր (անկեղծ ասած՝ Ադրբեջանի ներքաղաքական պրոցեսներին այդքան էլ ծանոթ չեմ), որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,- նշեց վարչապետը։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը