Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալը, մարտի 10-ին, ժամը 13։05-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Վրացական փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բուսական զանգվածով ութ փաթեթ ։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ փաթեթներից մեկն էլ անձնական օգտագործման համար էր։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը