Անֆիսա Չեխովային արտաքսել են Իտալիայից՝ թույլ չտալով, որ նա նշի իր 40-ամյակը
Ռուս հեռուստահաղորդավարոհի Անֆիսա Չեխովային արտաքսել են Իտալիայից՝ թույլ չտալով նշել իր 40-ամյակը ։ Այս մասին հայտնել է հենց Անֆիսան իր Instagram-ում։ Հաղորդավարուհին այսօր 40 տարեկան է դառնում։
«Բարեհաջող հասնելով Վենետիկ, անձնագրային անցակետում ես հայտնաբերեցի, որ իմ շենգենն ավարտվել է դեկտեմբերի 14-ին։ Ես այնքան էի հրապուրվել աշխատանքով, որ լրիվ մոռացել էի ստուգել, թե մինչև երբ է վավերական իմ վիզան։ Ինձ հետ նման բան առաջին անգամ է պատահում։ Ու հենց իմ հոբելյանին, որը ես այնքան էի ուզում նշել Վենետիկում իմ ընկերների հետ միասին ։ Երբեմն այնքան ես ուզում ապրել հոլիվուդյան կատակերգական ֆիլմում, որտեղ իտալացի մաքսայինները, իմանալով, որ դու եկել ես տոնելու քո ծննդյան օրը, զվարճալի երգ են երգում՝ Չելենտանոյի ոճով, պարում օդանավակայանում ու ասում ․ «Հիասքանչ Սինյորիտա, մենք չենք ուզում փչացնել ձեր տոնը, եկեք մեր երկիր ժամկետնանց վիզայով, տոնեք, ուրախացեք։ Սա Ձեր օրն է, երջանիկ եղեք»։
Բայց հոլիվուդյան կատակերգություններ այնքան են տարբերվում իրական աշխարհից, որտեղ ինձ արտաքսեցին Սոչի, թույլ չտալով անգամ խոսել ընկերուհուս հետ, որը Վենետիկի օդանավակայանում մենակ մնաց։ Հիմա ես արտահերթ ծրագիր եմ մտածում, թե ինչպես ամոքեմ վերքերս․․․ Ավելի ճիշտ ինչպես ծննդյան օրս նշեմ Սոչիում։ Շատ եմ խղճում ինքս ինձ, բայց գիտեմ, որ ինքս եմ մեղավոր։ Այնպիսի փառահեղ ծրագրեր ունեի, գեղեցիկ համար հյուրանոցում՝ Ջոլիի ու Դեպպի մասնակցությամբ «Տուրիստը» ֆիլմի ոճով։
Արդեն վաղը ինքս ինձ կներշնչեմ, որ բարին էլ սա էր․․․ Բայց մինչ այդ ես կլինեմ աղջնակ, որը ծրագրեր էր կառուցում, բայց իր սեփական անփութության պատճառով փչացրել է ամեն ինչ։ Հուսով եմ, որ հաջորդ տարին ավելի դրական կլինի, քան իմ ասյ անսպասելիորեն ձախողված տոնը»,- մակագրել է լուսանկարը Չեխովան։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում