Կարևորվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, տեղեկացնում են ՆԳՆ-ից: Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը թույլ կտա համատեղ քննարկումների միջոցով նախանշել լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նախարարության, նախարարության ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում գրանցված արդյունքներին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, որտեղ ՆԳՆ-ն համակարգող դեր ունի։
Նախարարն առանձին անդրադարձ է կատարել հանցավորության դեմ պայքարին՝ փաստելով, որ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2 %-ով։ Շեշտադրվել է հանցավոր վարքագծին նպաստող քրեական ենթամշակույթի դեմ հանրային միասնական մերժողական վերաբերմունքի ձևավորման կարևորությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՆԳՆ համակարգի ծառայողների հաղորդակցության կարողությունների լավարկման, մասնագիտական վերապատրաստումների, կոնկրետ հանցագործությունների, ընտանեկան բռնության դեմ պայքարի, հանրային իրազեկման միջոցառումների վերաբերյալ հարցեր։
Ծավալվել է ակտիվ քննարկում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը