Հհակակոռուպցիոն վարչությունում նշանակումները կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա․ ստացվել են առաջին դրական եզրակացությունները. հայտնում է ՆԳ նախարարությունը։
ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու գործընթացում ներդրված նոր կարգով թեկնածուները բարեվարքության վերաբերյալ կլրացնեն հարցաթերթիկ, ինչը կգնահատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։
Արդեն իսկ ներկայացված դիմումների հիման վրա համապատասխան հարցաթերթերը փոխանցվել են հանձնաժողովին և ստացվել են դրական եզրակացություններ։ Դրական արդյունքների հիման վրա ծառայողները կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
«Փոփոխությունը կնպաստի Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների բարեվարք գործունեության ապահովմանը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և բարձրացնելով ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը