Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան: Ուսումնարանը պետական միջոցներով վերանորոգվել է, հագեցվել լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով:
Արաքսիա Սվաջյանը «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ շրջել է տարածքում, ծանոթացել նորացված պայմաններին: Տեղում քննարկվել է՝ որքանով են տարածքն ու առկա լաբորատորիաները հարմարեցված «Խոհարարական գործ» մասնագիտության համար: Կողմերը կարևորել են նշյալ մասնագիտության շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնումը՝ կրթական ծրագիրը վերանայելու, դասավանդողներին վերապատրաստելու, ավելի մեծ թվով ուսանողների ներգրավելու հնարավորություններով։
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը նոր կարգավորումներ է սահմանում՝ ուսուցման գործընթացում ներգրավելու գործատուներին, ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ այդպիսով գործունեության լայն դաշտ ստեղծելով մեր սովորողների համար: Պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով մասնագիտական ուսուցումը կարող է էլ ավելի գրավիչ դառնալ սովորողների շրջանում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երեմյան» ակադեմիայի հետ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
Նշենք, որ Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է 243 ուսանող:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը