Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում (տեսանյութ)
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՆԳՆ մշակույթի կենտրոնը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր ելույթում անփոխարինելի համարելով կանանց դերը նախարարության և ենթակա ծառայությունների կայացման ու զարգացման գործում՝ ընդգծել է, որ նրանք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացնում իրենց մասնագիտական առաքելությունը՝ պատվով հաղթահարելով ծառայության բարդություններն ու մարտահրավերները:
Արմեն Մկրտչյանը վստահեցրել է, որ կանանց ներկայությունը ոչ միայն էապես բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև յուրահատուկ հավասարակշռություն է հաղորդում աշխատանքային առօրյային՝ ապահովելով ներդաշնակ մթնոլորտ:
Տոնական համերգն ուղեկցվել է գեղեցիկ կատարումներով՝ ներկաների օրը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի։
Սիրված երգերն ու պարային համարները տոնական բարձր տրամադրություն են պարգևել ՆԳՆ կին աշխատակիցներին՝ եզրափակելով արդեն ավանդույթ դարձած ջերմ միջոցառումը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ