ՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար. վարչապետ
ՀԷՑ–ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման և եզրակացության արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե պետականացման գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, և արդյոք դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի դառնա բյուջեի համար։
«Այդ Ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․․․ Ընդ որում, գոնե նախնական տեղեկություններով, ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին՝ առանց տոկոսի․․․Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի»,– շեշտել է ՀՀ վարչապետը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար։
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ