«Շատ անգամ ինքներս ենք հայտնվում կորած դրամի, մոլորված ոչխարի, հայրական ժառանգությունը վատնած կրտսեր` անառակ որդու և կրտսեր եղբոր վերադարձով չուրախացող` ավագ որդու կարգավիճակում։
Աստված տասից մեկ դրամը կորցրած կնոջ, հարյուրից մեկ ոչխարը կորցրած հովվի, որդիներին կորցրած հոր նման մեր վերադարձին է սպասում։ Մեր երկնավոր Հայրն ու հրեշտակների դասերն ուրախանում են զղջումով ու ապաշխարությամբ առ Աստված վերադարձող մեկ մեղավորի դարձի համար։
Այս առակները Տեր պատմեց այն պատճառով, որ շատ մաքսավորներ ու մեղավորներ Իր մոտ էին գալիս, որպեսզի լսեն Իրան, բայց փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին եւ ասում, թե ինչո՞ւ է Հիսուս ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ:
Եկե՛ք իր մեղքը գիտակցող կրտսեր որդու նման մեր երկնավոր Հորը դիմենք` ասելով. «Հա՛ր, մեղանչեցի երկնքի և Քո առաջ…»: Որպեսզի մեր երկնավոր Հայրը ների մեզ և վերականգնի մեր որդեգրությունը։
Եկե՛ք ցնծանք և ուրախանանք ամեն դարձի եկող մեղավորի համար, որպեսզի չնմանվենք իր կրտսեր եղբոր վերադարձով չուրախացող և տրտմող ավագ որդուն»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ