ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տարածվող տեսանյութերի բովանդակությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով X սոցիալական հարթակում տարածվում տեսանյութերին, ըստ որոնց ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը:
«Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։
Հայտարարում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։
Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, «արժեքները», ինչպես նաև իմ՝ վարչապետի խոսնակի, անունից ներկայացվող մեկնաբանությունները ամբողջությամբ հորինված են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախընտրական այս շրջանում գործ ունենք դասական FIMI (Foreign Information Manipulation and Interference) մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում (false attribution) հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին («Al Jazeera», «Euronews»)՝ նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը թեմային արհեստական «թափ» հաղորդելու նպատակով է արվում։
Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում՝ նույն տեքստերի, նույն ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին»,– գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը