Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մանուկ Աբեղյան փողոցում գտնվող իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Պարզվել է, որ օգտվելով տունը բնակեցված չլինելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել կենցաղային իրեր։ Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Նա մարտի 2-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը